211652_close_icon
views-count2276 դիտում article-date 12:43 24-12-2015

2.600.000-ն ու 900.000-ի ոսկյա զարդերը գողացել էր դուստրը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1957 թ. ծնված Սերյոժա Թ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան ննջասենյակի պահարանից, ապակյա տարայով, գողացել են 2.600.000 դրամ և 900.000 դրամ արժողության ոսկյա զարդեր: Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել տանտիրոջ դստերը` 1986 թ. ծնված Արևիկ Թ.-ին: Պարզվել է, որ գումարը և ոսկյա զարդերը վերջինս է վերցրել իրենց տնից. գումարը ծախսել է իր կարիքների համար, իսկ ոսկյա զարդերը գրավադրել է Երևան քաղաքի գրավատներից մեկում: Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր