Գրպանից կանեփանման զանգված հայտնաբերվեց
Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հրանտ Գ.-ին, 1971 թ. ծնված Դավիթ Ա.-ին և 1965 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ Հրանտ Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփանման կանաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]