Սան Դիեգոյի կենդանաբանական այգի 26 տոննա ձյուն է բերվել բևեռային արջերի համար. տեսանյութ
ԱՄՆ Սան Դիեգոյի կենդանաբանական այգի 26 տոննա ձյուն է բերվել:
Կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ դա արվել է, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան բևեռային արջերին բնական միջավայրում տեսնել:
Բևեռային արջերն իրենց հերթին չեն կարողանում «զսպել ուրախությունը»: Նրանք վաղ առավոտվանից գլորվում են ձնակույտերի մեջ:
Ներկայացնում ենք տեսանյութը: