Հանդիպումն ավարտվել է. Ալիևը հեռացավ, իսկ Սերժ Սարգսյանը շփվում է համանախագահների հետ
«Ավարտվեց հանդիպումը, Ալիեւը հեռացավ, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ»,-այս մասին Twitter-ի իր [url=https://twitter.com/spokesman_am]միկրոբոլոգի [/url]միջոցով քիչ առաջ տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մեկնարկած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև առանձնազրույցը տևել է 1 ժամից ավելի: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Երկու երկրների նախագահների միջև հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ: