1079 դիտում
16:00 16-12-2015
Կայացել է «Զվարթնոց», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանների մաքսային ծառայությունների աշխատանքային հանդիպումը
Երևանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն մաքսային հսկողության փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային, հետբացթողումային հսկողության կատարելագործման և աշխատանքային կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:
Ըստ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի, հանդիպմանը կարևորվել է հատկապես թմրանյութերի առումով ռիսկային երկրներից մաքսանենգ ապրանքների ներկրման և տարանցիկ փոխադրման կանխարգելման, տեղեկատվության օպերատիվ փոխանակման և անհրաժեշտ այլ քայլերի արդյունավետության բարձրացումը: Պարզաբանվել է մաքսային հայտարարագրի տրամադրման, ապրանքների դասակարգման ժամանակ մակնշման միասնական շտեմարանի կիրառման կարգը:
«Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկել ենք ԵԱՏՄ երկրների օդանավակայաններում ուղևորների սպասարկման և բեռների հսկողության, ինչպես նաև միջազգային ավիաչվերթերի տարանցիկ ուղևորների մաքսային պատշաճ հսկողության խնդիրներն ու առանձնահատկությունները»,-նշել է ՖՆ «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանը:
ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Վնուկովո» մաքսատան պետի առաջին տեղակալ Սերգեյ Մատյաշի խոսքով` կարևորվել են Հայաստանի և Ռուսաստանի ավացիոն մաքսատների միջև տեղեկատվության, փորձի փոխանակման առումով փոխգործակցության սերտացումն ու ակտիվացումը: Հյուրերը շրջայց են կատարել նաև «Զվարթնոց» մաքսատանը, ծանոթացել աշխատանքային առանձնահատկություններին, մաքսատան տեխնիկական հնարավորություններին:
[b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
886 դիտում
11:54 10-09-2024
«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
1463 դիտում
17:23 20-03-2015
Երեւանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14- րդ նիստը
Այս բաժնից
664 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
592 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ