211652_close_icon
views-count759 դիտում article-date 15:59 14-12-2015

Հայաստան ժամանած ամերիկացի 14 բժիշկներից բաղկացած պատվիրակությունն այցելել է մի շարք բժշկական կենտրոններ

ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան էր ժամանել 14 փորձագետից բաղկացած պատվիրակություն` զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարում ներգրավված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու, բժշկական և այլ կազմակերպություններ այցելելու, քիմիական, կենսաբանական, ճառագայթող ու միջուկային ոլորտներում, մասնավորապես` արտակարգ իրավիճակները կանխարգելելու, դրանց արձագանքելու կարողությունների հարցում հայկական կողմի պատրաստվածության համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով: Ողջունելով նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում փորձագետների հետ կազմակերպվեց հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ աշխատակազմի արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի, ՀՀ ԱՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետները համառոտ ներկայացրեցին արտակարգ իրավիճակների դեպքում, վարակիչ հիվանդությունների վերահսկման, հիվանդանոցների գործողությունների, քիմիական, կենսաբանական, ճառագայթող և միջուկային նյութերի կետ կապված պատահարների ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքելու կարողություններն ու հայկական կողմի պատրաստվածությունը: Առողջապահության ոլորտում գնահատում իրականացնող փորձագետները այցելեցին ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, «Արմենիա» ՀԲԿ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեղում ծանոթացան քիմիական, կենսաբանական, ճառագայթող և միջուկային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բժշկական կազմակերպությունների կարողությունների և պատրաստվածության հետ: Միաժամանակ, ճշգրտվեցին բժշկական կենտրոնների հնարավորությունները, անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածությունը և կարիքները: Հանդիպումների ընթացքում կողմերը ծրագրեցին հետագա համագործակցության հինական ուղղությունները:

Նմանատիպ նյութեր