4279 դիտում
18:22 13-12-2015
Ռուսական նավից նախազգուշական կրակ են արձակել թուրքական նավի ուղղությամբ
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Սմետլիվիյ» անունով պարեկային նավի անձնակազմը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Էգեյան ծովում ստիպված է եղել կրակ բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ՝ բախումը կանխելու համար: Այդ մասին տեղեկություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Մոսկվայում Թուրքիայի ռազմական ատաշեն հրավիրվել է ՌԴ ՊՆ, գրում են ռուսական ԶԼՄ-ները:
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան «Սմետլիվիյ» նավի անձնակազմը թուրքական նավը նկատել է իրենցից 1000մ հեռավորության վրա և բազմիցս փորձել է կապ հաստատել անձնակազմի հետ, սակայն ապարդյուն. ոչ մի պատասխան չի ստացվել:
Սակայն երբ թուրրքական նավը մոտեցել է ռուսական նավինմ և հեռավորությունը եղել է 600 մ, «Սմետլիվիյ»-ի անձնակազմը՝ նպատակ ունենալով թույլ չտալ բախում, զենք է գործի դրել, ինչից հետո թուրքական նավը կտրուկ փոխել է ուղղությունը և շարունակել առաջ շարժվել այդպես էլ ռադիոկապով կոնտակտի մեջ չմտնելով ռուսական նավի անձնակազմի հետ:
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
13:52 25-10-2015
Հարավային Կորեան կրակ է արձակել հյուսիսկորեական նավի ուղղությամբ
10823 դիտում
20:30 29-07-2017
ԱՄՆ ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են բացել իրանական նավերի ուղղությամբ
Այս բաժնից
1036 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2832 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
979 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում