Հանրաքվեից հետո իրավիճակը սրվել է, սպասվում են տարբեր մակարդակի «ռազբորկաներ». «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթ նախագահականին մերձ աղբյուրը փոխանցել է, որ հետհանրաքվեային իրավիճակն ավելի է սրել խառնաշփոթն իշխանական կուլիսներում:
«Արդյունքներն ու դրանց արձագանքները երկրի ղեկավարի սեղանին են: Նախագահամերձ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ՀՀԿ շտաբի աշխատանքից, համարելով, որ ոմանք իրեն անհարմար վիճակի մեջ են դրել՝ համապետական միջոցառումն այդքան թափթփված կազմակերպելով:
Ավելին, իշխանական վերնախավի համոզմամբ, սաբոտաժ է արվել երկիրն ու նրա ղեկավարին ավելի խոցելի դարձնելու նպատակով:
Վեր7ներում հակված են կարծելու, որ եթե Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի «ժառանգությունն» էր Սերժ Սարգսյանին, ապա այս հանրաքվեն Հովիկ Աբրահամյանի «սյուրպրիզն» էր: Հենց վերջինիս աշխատանքից էլ Սերժ Սարգսյանն ամենաշատն է դժգոհ:
Նույն աղբյուրի հավաստմամբ, առաջիկայում սպասվում են տարբեր մակարդակի «ռազբորկաներ», -գրել է թերթը: