211652_close_icon
views-count38797 դիտում article-date 15:00 10-12-2015

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ջերմուկ» հանքային ջուրը համարում է բնամթերք ու դրա դիմաց հարցազրույց է տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցազրույց էր տալիս մեր գործընկեր Կարմեն Դավթյանին, մինչդեռ ամիսներ առաջ պատգամավորը հայտարարել էր, որ այսուհետ հարցազրույցի համար պետք է վճարեն առնվազն 500 ԱՄՆ դոլար, քանի որ ինքը «երկնակամարում երևացող ու չմարող աստղ է»: Լրագրողների հետ զրույցում նա ասել էր. «Ես արդեն աստղ եմ, կվճարեք, նոր ինտեռվյու կտամ»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին, թե ինչքան է իրեն վճարել Կ. Դավթյանը հարցազրույցի դիմաց, պատգամավոր Ս. Ալեքսանյանն ասաց. «Ջերմուկ»-ով, քանի որ «Ջերմուկ»-ը բնամթերք է, ես էլ «Ջերմուկ»-ի դիմաց ինտեռվյու եմ տալիս»: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր