1853 դիտում
13:18 10-12-2015
ՌԴ մաքսային ծառայությունը Հայաստանի մաքսային համակարգին նվիրեց 141 տրանսպորտային միջոց
Հայաստանում է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոմլիչենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրով ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը մեր երկրի մաքսային համակարգին տրամադրել է տեխնիկական օժանդակություն` 141 տրանսպորտային միջոց, մասնավորապես «Լադա», «Ուազ», «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց կիրառումը կնպաստի մաքսային վարչարարության, հսկողական մեխանիզմների, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոխգործակցության առկա հարցերն ու հեռանկարները:
Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն և սա հերթական դրսևորումն է` արդեն ԵԱՏՄ շրջանակում»:
Շնորհակալություն հայտնելով ՌԴ պավիրակությանը, Գագիկ Խաչատարյանն ընդգծել է, որ սերտացվելու է համագործակցությունը մաքսային ծառայությունների միջև:
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է նաև տրանսպորտային միջոցների հանձնման և ընդունման վերաբերյալ ակտ:
[b]ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
10910 դիտում
13:29 18-05-2020
Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստներ նվիրեց առողջապահական համակարգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան