211652_close_icon
views-count98487 դիտում article-date 21:06 08-12-2015

Շումախերական ավտովթար Երևանում. «Օդալեն» ռեստորանային համալիրի մոտ բախվել են մարդատար Газель-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում` «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 3071 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 07 ZT 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ը գլխիվայր շրջվել է, իսկ անվահեծանը ամբողջությամբ պոկվել: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 6 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը; Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և փրկարարները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությոմբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ժամանել են նաև Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր կատարեցին ճանապարհի մաքրման աշխատանքներ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր