211652_close_icon
views-count6488 դիտում article-date 16:13 08-12-2015

Նոր մանրամասներ սիրիահայ Թեքեյան ընտանիքի անհետացած անդամների մասին. լուսանկար. arevelk.am

Ինչպես երեկ տեղեկացրել էր [url=http://www.arevelk.am/am/content/8/561/%D5%86%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%D4%B9%D5%A5%D6%84%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE--%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6.html]arevelk.am[/url]-ը, Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ուղևորված կինը` Թալին Թեքեյանն ու նրա 10-ամյա որդին Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին մեկ շաբաթ առաջ անհետացել են: Այսօր «Արեւելքին» հայտնի դարձավ, որ նրանց հետ եղել են նաև ընտանիքի այլ անդամներ` Թալինի 19-ամյա դուստրը, ամուսինը և վերջինիս մայրը: 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը, Թուրքիայից Հունաստան գնացող լաստանավից նետվել է ջուրը և չորս ժամ լողալուց հետո հասել Իզմիր: Իսկ ընտանիքի մյուս անդամների` Արինայի մոր, հոր, եղբոր և տատիկի ճակատագիրը մնում է անհայտ: Գերմանիա բնակվող Թալինի քույրը, ում մոտ ուղևորվում էր ընտանիքը, չի դիմավորել ազգականներին... Թալինի քույրն այժմ Գերմանիայից Իզմիր է գնացել` քրոջ փրկված դստեր մոտ լինելու համար: Արինա Թեքեյանը, որ չորս ժամ լողալուց հետո հասել է Իզմիր (լուսանկարը`ֆեյսբուքյան էջից) [img]/ups/images/041567300144957677993586.jpg[/img] Ավելի ուշ հայտնի է դարձել ծովում խորտակված մի լաստանավի մասին, սակայն հաստատված չէ, թե անհետացած հայերը եղել են հենց այդ լաստանավում: Ընտանիքի անդամների մասին տեղեկություններ չունի նաև Երևանում բնակվող նրանց մյուս դուստրը` դպրոցական Սերլի Թեքեյանը: Նա գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, Երևանի ավագ դպրոցներից մեկի աշակերտուհին պատկերացում չունի, թե ուր կարող են լինել մայրը, հայրը, եղբայրն ու տատիկը, նա չգիտի նաև այն ուղիները, որոնցով կարող է փնտրել անհետացած ազգականներին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.arevelk.am/am/content/8/561/%D5%86%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%D4%B9%D5%A5%D6%84%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE--%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր