Թիվ 33 տեղամասում ընտրողների 58,1 տոկոսն «ԱՅՈ» է ասել սահմանադրական փոփոխություններին
Թիվ 33 տեղամասում, որն ընդգրկում է Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանները, ընտրությանը մասնակցած քաղաքացիների 58,1 տոկոսն «ԱՅՈ» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
Մասնավորապես, Աշոցքում «ԱՅՈ» է քվեարկել ընտրությանը մասնակցած քաղաքացիների 62,9 %-ը, Ամասիայում՝ 68,6 %-ը, իսկ Ախուրյանում՝ 42,8 %ը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս տեղամասից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Աշոտ Աղաբաբյանը: