211652_close_icon
views-count1148 դիտում article-date 21:58 07-12-2015

Մայրաքաղաքում ամբողջությամբ լուծվել է գրադարանների նորոգման խնդիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2012թ.-ից սկսած մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ սկսեցին քաղաքապետարանի ենթակայության գրադարանների նորոգման ու հիմնանորոգման ուղղությամբ: Հետևողականորեն կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ընթացիկ տարում, տասնամյակների դադարից հետո, ամբողջությամբ լուծում ստացավ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 19 գրադարանների, 18 մասնաճյուղերի, ինչպես նաև 3 պահոցների նորոգման խնդիրը: Բացի այս, վերջին տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվում նաև գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ: Ըստ այդմ, միայն 2015թ.-ի ընթացքում քաղաքապետարանի կողմից 170 անուն 11 000 կտոր գիրք է բաշխվել գրադարաններին: Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական:

Նմանատիպ նյութեր