211652_close_icon
views-count7321 դիտում article-date 16:17 07-12-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ները. Ժողինստիտուտի 2 ուսանողուհիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Գագիկ Ամիրխանյանի վարած Mercedes մակնիշի 03 ՕՕ 002 համարանիշի, 32-ամյա Տիգրան Ստեփանյանի վարած Opel մակնիշի 34 ՕT 190 համարանիշի և Ալեքսանդր Գալսումյանի վարած Opel մակնիշի 34 FV 152 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 18-ամյա Էլիզա Գրիգորյանն ու 18-ամյա Մարիա Պալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Է. Գրիգորյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ, իսկ Մ. Պալոյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց Է. Գրիգորյանը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, վարորդներից Տ. Ստեփանյանն աշխատում է «Հերմես Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր