211652_close_icon
views-count1560 դիտում article-date 16:21 02-12-2015

Առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից 49.000 ԱՄՆ դոլար, «Սամսունգ» հեռուստացույց, «Այֆոն» բջջային հեռախոս, ժամացույց, բաճկոն գողանալու, իսկ ավտոտնակից՝ «Մերսեդես» ավտոմեքենա փախցնելու մասին: Դեկտեմբերի 1-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունները կատարել են մեկ այլ քրեական գործով կալանավորված (բնակարանային գողություն) և «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող` 1988 թ. ծնված Տարոն Ա.-ն, 1993 թ. ծնված Թադևոս Ա.-ն և 1984 թ. ծնված Մելիք Բ.-ն: Ավտոմեքենայի պահեստամասերը մասամբ առգրավվել են: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր