746 դիտում
18:33 01-12-2015
Ներդրվում է լրացուցիչ կրթության նոր համակարգ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր:
Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը ներկայացրել է կառավարության կողմից վերջերս ընդունված "Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը" և "Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին" որոշումները:
Ոլորտը կարգավորող նշված երկու որոշումներն ընդունվել են` հաշվի առնելով միջազգային փորձը և վերջին տարիներին կատարված աշխատաշուկայի ուսումնասիրությունները: Նոր հաստատված իրավական ակտերն ապահովում են ոչ միայն միջազգային չափանիշների տեղայնացումը, այլև իրավական տեսանկյունից կարգավորվում են լրացուցիչ կրթության համակարգը՝ հնարավորություն տալով գործող կազմակերպություններին վերանայել և բարելավել իրենց կողմից տրամադրվող ծառայությունների որակը՝ ստանալով համապատասխան խորհրդատվություն և ծրագրերի փորձաքննություն:
Հիմնվում է նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս գնահատել և ճանաչել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները՝ անձին տալով հնարավորություն պետության կողմից ճանաչելու իր գիտելիքները և կարողությունները, որը նա ձեռք է բերել կրթության տարբեր ձևերով (լրացուցիչ կրթության կամ ինֆորմալ ուսումնառության միջոցով): Իբրև նոր իրավական ակտերից բխող քայլ՝ արդեն ՀՀ ԿԳՆ-ի կողմից մրցութային կարգով ընտրվել է համակարգող կազմակերպություն`Ուսուցման ազգային հիմնադրամը, որի առջև խնդիր է դրված ապահովել ուսուցման ազգային ռեեստրի ստեղծումը, ինչպես նաև մշակել հստակ չափանիշներ՝ լրացուցիչ կրթություն ապահովող կազմակերպությունների և ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթացի համար:
Քննարկան ընթացքում անդրադարձ է եղել նաև նոր կարգերից բխող հետագա գործողություններին առնչվող մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
1820 դիտում
12:12 14-02-2019
Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ
1324 դիտում
13:42 23-09-2019
Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ
1463 դիտում
15:03 14-07-2022
ՀՀ-ում ճանապարհային կշեռքների համակարգ է ներդրվում. Փաշինյանն առաջարկեց դրանք ներկառուցել ճանապարհներին
Այս բաժնից
1003 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
811 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1015 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին