10426 դիտում
15:11 01-12-2015
Որտեղի՞ց էր իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մահացած զինծառայողը
Գլխի գագաթային շրջանի հրազենային վերքից մահացած Գեւորգ Խաչատրյանը Երեւանից էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա զորակոչվել էր Շենգավիթից: 6 ամիս է, ինչ նա ծառայում էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին հեռախոսագրով հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել զորամասի բուժկետ։
Պարզվել է, որ Գ. Խաչատրյանն ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վերք, եւ բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր քննչական կոմիտեից:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էր մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։
Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել էր իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էր հրազենային վնասվածք, ինչպես նաեւ՝ քերծվածքներ սրունքների վրա։
Պարզվել էր նաեւ, որ նախքան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքն ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։ Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։ Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
15:56 09-05-2015
Իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից մահացած զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
511 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
952 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը