1100 դիտում
19:55 26-11-2015
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհուրդների նիստերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովի խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն:
Հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում՝ 2016թ. առաջին կիսամյակում, որն էլ ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ-ի կողմից:
ՀՀ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել է նաեւ ԵրեւանիՄատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, գրականության եւ մշակույթի գործիչ Հրաչյա Թամրազյանին՝ ԱՊՀ ՄԽՎ «Չինգիզ Այթմատովի անվան 2015թ. մրցանակ» շնորհելու հարցը:
Պարգեւատրումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի ընթացքում՝ Սանկտ Պետերբուրգում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
890 դիտում
14:03 21-05-2015
Հայաստանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին
1246 դիտում
15:25 30-10-2021
ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
1228 դիտում
15:12 19-11-2023
Խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ տարբեր ձևաչափերով նիստերին
Այս բաժնից
508 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1126 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը