211652_close_icon
views-count5473 դիտում article-date 20:24 24-11-2015

Կայացավ «Ուսանողական աշուն 2015» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ուսանողական աշուն 2015» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ այսօր՝ նոյեմբերի 24-ին ՀՊՏՀ մարզադահլիճում: ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին սպորտի և երիտասարդության հարցերի  նախարար Գաբրիել Ղազարյանը,Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը,Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը,Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր  Շահեն Շահինյանը,պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ և բազմաթիվ ուսանողներ: Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ մարզադահլիճ մտան Հայաստանի բարձրագույն խմբի գործող չեմպիոն ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի անդամները: Թիմի ավագ Կարեն Ադրեասյանը չեմպիոնական գավաթը փոխանցեց բուհի ռեկտորին: Այնուհետև սպորտային քայլերթի հնչյունների ներքո մարզադահլիճ մուտք գործեցին ՀՊՏՀ վեց ֆակուլտետները և Կոնսերվատորիան ներկայացնող թիմերը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ովքեր ողջունեցին նման միջոցառումների անցկացումը և հաջողություններ մաղթեցին մասնակիցներին: «Այսօրինակ միջոցառումները մեծ  լիցք են տալիս երիտասարդությանը և ուսանողներին: Հիանալի նախաձեռնություն է, վստահ եմ կլինի շարունակական և հուսով եմ, որ մյուս բուհերը ևս օրինակ կվերցնեն», –  նշեց Գ.Ղազարյանը: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ողջունելով ներկաներին, կարևորեց նմանաբնույթ ծրագրերի իրականացումը: «Հենց այսպիսի միջոցառումներն են , որ առանձնացնում են տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը այլ ուսանողական կառույցներից և հնարավորություն տալիս վերջինիս տարիներ շարունակ ճանաչվել լավագույնը», – նշեց Կ. Ավագյանը: Փառատոնի  բացումը ազդարարեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: «Արդեն ավանդույթ է դարձել նման միջոցառումների անցկացումը: Այն ամենասպասվածն ու ամենամասսայականն է, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են հազարավոր ուսանողներ»,- նշեց Ս. Խառատյանը: Վերջինս հաջողություն մազթեց բոլոր մասնակիցներին և «Ուսանողական աշուն 2015»  մարզամշակութային փառատոնը հայտարարեց բացված: Հանդիսավոր մասի ավարտին հնչեց հիմնը և բարձրացվեց ՀՀ դրոշը, որից հետո թիմերը քայլերթով դուրս եկան դահլիճից: Հանդիսավոր բացման արարողությանը կհաջորդի վոլեյբոլի եզրափակիչ հանդիպումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր