Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին
Ոստիկանության Արագածի և Աշտարակի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, Աշտարակ քաղաքի Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ն, ով նոյեմբերի 21-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]