5851 դիտում
08:32 21-11-2015
Սուրիկ Խաչատրյանը չի վարձատրել Երևանում շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է Սյունիքի մարզպետի մասին.
«Շրջանառվող լուրերի համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ։ Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում Է Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, որպեսզի հանդիպեն տան տերերի հետ և ճշտեն, թե իրենց գումարները երբ են ստանալու։
Սակայն պարզվել է, որ մարզպետը և նրա ընտանիքի անդամները այդ տանը գրեթե չեն լինում, ամեն դեպքում, առանձնատան պահակակետում արհեստավորներին ասել են, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել։ «Ժողովուրդ»–ը լուրերի իսկությունը փորձեց պարզել Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա, լսելով հարցը, զայրացած ասաց, որ դրանք սուտ են, և որ դրանք տարածողներն այդպես փորձում են իրեն վարկաբեկել»։
Նմանատիպ նյութեր
21537 դիտում
18:02 06-09-2018
Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին հրապարակման հիման վրա ուսումնասիրություն է սկսել
21041 դիտում
18:15 08-10-2018
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան կառուցման հանգամանքների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման առթիվ քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»