1965 դիտում
20:38 20-11-2015
«Ոչ»–ի ճակատի հանրահավաքն ու երթը անցավ առանց միջադեպերի
Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Ոչ»–ի ճակատի հանրահավաքը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հանրահավաքին չէր մասնակցում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր –Պետրոսյանը:
Հանրահավաքը ինքնին մարդաշատ չէր: «Ոչ»-ի ճակատին միացել են «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգության» կուսակցությունների, ՀԺԿ-ի, «Հիմնադիր խորհրդարանի», «Ազատամարտիկների դաշինքի», «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները։
Հանրահավաքին հաջորդեց երթը: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հավաքվածներին հիշեցրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 3–ին է: Ավելին` հանրաքվեի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7–ին` հանրահավաքի մասնակիցներին հրավիրեց Ազատության հրապարկում նշելու «Ոչ»–ի ճակատի հաղթանակը։
Դեռ հայտնի չէ` այդ օրը հանրահավաքին կմասնակցի Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ոչ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է հաջորդ հանրահավաքին:
Նմանատիպ նյութեր
14173 դիտում
15:34 19-12-2020
Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում ու հիշատակի երթը․ ՈՒՂԻՂ․ NEWS.am
Այս բաժնից
991 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1006 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք