211652_close_icon
views-count5592 դիտում article-date 19:31 20-11-2015

Վանաձորի քաղաքապետը պատասխանում է SHAMSHYAN.com-ի` «Նոր սկանդալ է հասունանում Վանաձոր քաղաքում» հրապարակմանը

Ի պատասխան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական կայքում հրապարակված «Նոր սկանդալ է հասունանում Վանաձոր քաղաքում. Քաղաքապետին ու եղբորը իրենց ազգականը մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ» հոդվածի, տեղեկացնում ենք, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի կողմից որևէ սպառնալիք կամ այլ նմանատիպ գործողություններ Վիկտոր Դարբինյանի նկատմամբ չեն իրականացվել: Քանի որ գործն արդեն գտնվում է Լոռու մարզի դատախազությունում, մենք զերծ կմնանք որևէ մեկնաբանություն անելուց, քանի որ դատախազությունը ինքը կպարզի՝ քաղաքապետի ու եղբոր կողմից սպառնալիքներ սույն պարոնի նկատմամբ եղե՞լ են, թե՝ ոչ: Հարկ ենք համարում նշել, որ «Դիկտիս» ՍՊԸ տնօրեն Վիկտոր Դարբինյանի՝ ԶԼՄ-ներով տարածած այն հայտարարությունները, թե քաղաքապետն ու նրա մերձավորները ցանկանում են իր ձեռքից «խլել» երթուղին, ևս չի համապատասխանում իրականությանը: Թիվ մեկ երթուղին սպասարկող կազմակերպությունների մրցույթներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Մրցույթին մասնակցելու և նշված երթուղին սպասարկելու համար հայտ կարող են ներկայացնել բոլոր այն կազմակերպությունները, ովքեր սահմանված ժամկետում կներկայացնեն մասնակցության հայտ՝մրցույթի կարգին ու պայմաններին համապատասխան փաստթաթղեր ներկայացնելով: Նշված երթուղու համար նախատեսված մրցույթը կկայանա սույն թվականի նոյեմբերի 26-ին՝ Վանաձոր քաղաքի Վարդանանց 1 հասցեում՝ ժամը 10:00-ին: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել «Դիկտիս> և «Ռ և Հ Տրանս» ՍՊ ըկերությունները: Մրցույթը բաց է բոլորի համար: Մենք էլ մեր կողմից առաջարկում ենք իրավապահ մարմիններին, ԶԼՄ ներկայացուցիչներին ու բոլոր հետաքրքրված անձանց ներկա գտնվել մրցույթին՝ համոզվելու մրցույթի օրինականությանն ու թափանցիկությանը: Վիկտոր Դարբինյանի մյուս «հայտարարությունները» հարկ չենք համարում մեկնաբանել՝ քանի որ բամբասանքն ու զրպարտանքը մեկնաբանելու կարիք առհասարակ չկա: Վանաձորի քաղաքապետարանի լրատվական ծառայություն. [color=#EF2929] Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` Վիկտոր Դարբինյանի այս ամենի հետ կապված դիմել է նաև ՀՀ նախագահին: Այսօր արդեն քաղաքապետը բացատրություն է տվել ոստիկանությանը, որտեղ մեր տեղեկություններով հերքել է, թե ինքն ու եղբայրը սպառնացել են Վիկտոր Դարբինյանին: Հիշեցնենք, որ Վիկտոր Դարբինյանը քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբոր տղան է, քաղաքապետարանում երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ, իսկ վերջին տարիներին ղեկավարել է գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժինը: Նրան են պատկանում Վանաձորում գործող «Էլիտար» տաքսի ծառայությունը, մի շարք ավտոկայանատեղիներ, իսկ ահա N-1 երթուղին քաղաքի ամենաեկամտաբեր երթուղիներից է: Բանն այն է, որ սկզբում Վիւկտոր Դարբինյանը որոշել է վաճառել իր երթուղին, «Ռ և Հ տրանս» Ընկերության ղեկավարը ցանկացել է գնել, հետո Վիկտոր Դարբինյանը փոշմանել է, այդ ժամանակ էլ «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ի ղեկավարը նոր մեքենաներ է գնել ու որոշել մասնակցել երթուղու մրցույթին դե իսկ Վիկտոր Դարբինյանն էլ մտածելով, որ իր մեքենաները աելի հին են, մտածել է, որ մրցույթը երևի չի անցնելու ու դիմել է դատախազություն:[/color]

Նմանատիպ նյութեր