211652_close_icon
views-count9261 դիտում article-date 18:38 20-11-2015

Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում «Սովետի» ժամանակվա «սվետաֆորները» տապալվեցին. փոխարենը տեղադրվեցին նոր թվային լուսացույցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղը` նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Փափազյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկությունը կարգավորվելու է նոր թվային լուսացույցներով: Նշված խաչմերուկում օրվա ցանկացած ժամին երթևեկությունը վերածվում էր «աջափսանդալի»: Որոշ վայ վարորդներ ոնց ուզում, երբ ուզում, գրոհում էին խաչմերուկի վրա, իսկ շատ դեպքերում նշված խաչմերուկում տեղի էին ունենում ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարներ, այլև խցանումներ: ԽՍՀՄ տարիներից գործող լուսացույցներն այսօր ապամոնտաժվեցին և փոխարենը տեղադրվեցին նոր ժամանակակից, վարորդների և հետիոտների համար հասանելի թվատախտակով լուսացույցներ: Աշխատանքները կատարվել են ՀՀ ոստիկանության «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր