Նոր բնակարանների բանալիներ` 4-րդ կարգի վթարային շենքերի ևս 8 ընտանիքների
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Սիսակյան 3 և Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի թվով 8 ընտանիքների հանձնել է նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Սիսակյան 3 հասցեի չորրորդ կարգի վթարային հանրակացարանային շենքում դեռ բնակվող 3 ընտանիք կվերաբնակեցվի Սիսակյան 16 շենքում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք կվերաբնակեցվի Շինարարների 15 հասցեում գտնվող նորակառույցում:
Նոր բնակարանների բանալիներ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել են, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն այսօր իրականություն դարձավ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]