211652_close_icon
views-count34235 դիտում article-date 15:28 19-11-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները երիտասարդ «յաշիկավարին» մի «ամբողջ փաթեթ» խախտում անելու համար «յաշիկով» տեղափոխեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes G 63 մակնիշի 01 DՍ 001 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]վարորդը կատարել է մի քանի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների, վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կա կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը և առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելը:[/color] Նշված արարքների համար «յաշիկավարը» իր «յաշիկով» տեղափոխվեց տուգանային հրապարակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ Արշակ Վարդանյանը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցի 10-րդ տան բնակիչ, 25-ամյա Սպարտակ Բանգոյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր