18982 դիտում
12:46 19-11-2015
Նոր մանրամասներ հակառակորդի կողմն անցած և հայրենիք վերադարձված 24-ամյա զինծառայողի մասին
Այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած և նոյեմբերի 18-ին հայրենիք վերադարձված շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը դեռ Ստեփանակերտի հիվանդանոցում է, սակայն այսօր վերադառնալու է ընտանիք: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը:
Հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանեց, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում և, ըստ նախնական տեղեկությունների, նրա մոտ ամեն բան նորմալ է:
Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշեց, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:
Հիշեցնենք, որ վերջինս հակառակորդի կողմն էր անցել սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից:
Նմանատիպ նյութեր
42290 դիտում
18:04 23-03-2015
Նոր մանրամասներ՝ հակառակորդի կողմն անցած պայմանագրային զինծառայող, 24-ամյա Անդրանիկի մասին. նա ընտանիքի միակ տղան է
9972 դիտում
19:20 25-03-2015
Սեյրան Օհանյանը՝ հակառակորդի կողմն անցած զինծառայողի մասին. նա խնդիրներ է ունեցել ընտանիքի անդամների հետ
Այս բաժնից
1150 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2940 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1096 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում