1077 դիտում
16:52 17-11-2015
ԲՀԿ նախագահը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր է հանձնել հանրապետության մոտ 200 ուսանողների
Այսօր Ուսանողության միջազգային օրն է, եւ ավանդույթի համաձայն, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների։
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հանձնելով կրթաթոշակներն ու շնորհակալագրերը, նշեց, որ կիրթ, գրագետ, մրցունակ գիտելիքով երիտասարդն է մեր երկրի զարգացման հիմնական ռեսուրսը։ ԲՀԿ նախագահը կարեւորեց կուսակցության ներսում ներքին ժողովրդավարությամբ առողջ սերնդափոխության խնդիրը, ասելով, որ կենսունակ է այն կուսակցությունը, որը կարողանում է ճիշտ գնահատել երիտասարդների ներուժը։ ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները հրաշալի հնարավորություն են՝ կուսակցությունների կայացման եւ երիտասարդներին քաղաքական գործընթացներում առավել ակտիվ ներգրավելու համար։
Այսօր երեկոյան ԲՀԿ երիտասարդական կառույցը ուսանողության համար կազմակերպում է տոնական համերգ։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն [/b]
[img]/ups/images/0608171001447762516814221.jpg[/img][img]/ups/images/0219063001447762517608468.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2341 դիտում
16:27 27-01-2016
ՀՀԿ ԵԿ-ն հանձնել է Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակներ
1944 դիտում
16:57 31-01-2018
ՀՀԿ ԵԿ-ն անվանական կրթաթոշակներ է հանձնել ռազմական կրթություն ստացող ուսանողներին
1225 դիտում
15:45 30-08-2019
«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց