Գովազդային վահանակը թուլացել և կախվել է
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում գովազդային վահանակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են կանգառի ցուցանակը և հանձնել ՃՈ աշխատակիցներին: