211652_close_icon
views-count2888 դիտում article-date 16:22 16-11-2015

Կենտրոնական բանկը ԵԱՏՄ-ին և ՍԴ-ին նվիրված 2 հուշադրամ է դրել շրջանառության մեջ

ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի նոյեմբերի 16-ից շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները: [img]/ups/images/0239760001447674667178750.jpg[/img] Անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը՝ արծաթ 9250: Տրամագիծը՝ 38,61 մմ, քաշը՝ 33,6 գ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ատամնավոր, տպաքանակը՝ 300 հատ: Դիմերեսին՝ ՀՀ զինանշանը, դարձերեսին` ԵԱՏՄ պատկերանիշը` անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում: [img]/ups/images/031589100144767484767457.jpg[/img] Անվանական արժեքը՝1000 դրամ: Մետաղը և հարգը՝ արծաթ 925: Տրամագիծը՝ 40,0 մմ, քաշը՝ 33,6 գ, որակը՝ պրուֆ: Դրամաշուրթը՝ ատամնավոր, տպաքանակը՝ 500 հատ: Դիմերեսին ՀՀ զինանշանն է, հայկական զարդանախշ: Դարձերեսին՝ ՀՀ սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծը և Ֆեմիդա աստվածուհու քանդակը: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Նմանատիպ նյութեր