Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԵԽԽՎ պատվիրակություն ուղարկելու փոխարեն խավիար ուղարկել
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված փաստաթուղթը, որի վերնագիրն է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», զայրացրել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Ն. Փաշինյանն ամենավտանգավոր բանը համարեց այն, որ մեր արտաքին քաղաքական ձախողումներն անընդհատ կապում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ:
Միաժամանակ ավելացրեց, որ եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե արժի՞ մտածել, որ պատվիրակություն ուղարկելու փոխարեն այդ խավիարն ուղարկենք:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված փաստաթուղթը ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտառակություն, բայց առաջարկեց մեղավորներ չփնտրել: Միաժամանակ ավելացրեց. «Խավիարը չի կարելի որդեգրել որպես հաղթության միջոց կամ պարտության միջոց: Առանց այդ էլ չենք կարողանում օգտվել այդ խավիարից: Օդի մեջ խոսում ենք»: