ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները մասնակցել են համաքաղաքային ծառատունկին. ֆոտոռեպորտաժ
Նոյեմբերի 14-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին:
Մայրաքաղաքի վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում և այլ տարածքներում իրականացվող ծառատունկի շրջանակում` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների կողմից տնկվել է ավելի քան 100 դեկորատիվ ծառ: