211652_close_icon
views-count783 դիտում article-date 14:58 13-11-2015

ՀՀ-ում պաշտոնավարման ավարտի հետ կապված՝ ընդունել են ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ գնդապետին

Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին և պաշտպանական համագործակցության գրասենյակի Կանզասի հետ երկկողմ համագործակցության սպա, մայոր Ջասթին Ռութլիջին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ջոն Ֆրիելը: Ողջունելով հյուրերին` Լևոն Այվազյանը մայոր Ռութլիջին շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ռութլիջը պարգևատրվեց ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Նմանատիպ նյութեր