211652_close_icon
views-count10717 դիտում article-date 13:38 11-11-2015

Հանցագործները գրոհում են դատավորների օգնականների և նրանց մերձավորների բնակարանների վրա

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է դիմել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Վարդանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաբաջանյան փողոցի թիվ 29 շենքի 10-րդ բնակարանի դուռը բացել և այնտեղից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվում է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ք. Բ-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությանն ահազանգած Ա. Վարդանյանը աշխատում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, գողության փորձ է կատարվել Կենտրոն վարչական շրջանում: Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Լեռ Կամսարի փողոցի 30/2 շենքի բնակիչ, 32-ամյա Կարեն Խաչատրյանը և հայտնել, որ նոյեմբերի 8-ից, ժամը 14:00-ից մինչև նոյեմբերի 10-ը, ժամը 19:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են իր՝ Թումանյան փողոցի թիվ 5Ա շենքի 24-րդ բնակարանի մուտքի դռան փականը կոտրել: Հանցագործը կամ հանցագործները, չկարողանալով բացել դուռը, իրենց սև գործը կիսատ թողնելով՝ հեռացել են: Այս դեպքով էլ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կենտրոնական բաժնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր