Թուրքիայում զրահամեքենա է պայթեցվել. 3 ոստիկան մահացել է
Թուրքիայի Շւրնաք նահանգի Սիլոփի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության կողմից ոստիկանության մեքենա է պայթեցվել:
Anadolu-ի փոխանցմամբ՝ տուժել է 4 ոստիկան: Նրանց տեղափոխել են Սիլոփի պետական հիվանդանոց, սակայն 3-ի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշված շրջանում ոստիկանությունը ուժեղացված աշխատանքներ է կատարում ահաբեկչությունը իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ: