907 դիտում
18:50 10-11-2015
Երևանի մի խումբ դպրոցականներ այցելել են Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարան
Երևանի թիվ 185 և Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցների 9-րդ դասարանցիներն այցելել են Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում վերջերս հանդիսավորությամբ բացված՝ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարան։ Առաջին դպրոցական - այցելուներին հուշահամալիր-թանգարանում հյուրընկալել է արձակագրի դուստրը՝ Սիրանուշ Գալշոյանը, ում ուղեկցությամբ երեխաները շրջել են թանգարանի սրահներում, ծանոթացել թանգարանում ցուցադրվող նմուշներին, ունկնդրել Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններից՝ հեղինակի ընթերցմամբ ձայնագրություններ։
«Հպարտ եմ, որ հուշահամալիր-թանգարանի առաջին այցելուներից է մատաղ սերունդը։ Երկու շաբաթ է, ինչ հուշահամալիր-թանգարանը գործում է և, ի ուրախություն մեզ, այսօր առաջին երկու դպրոցների աշակերտներին հյուրընկալեցինք։ Այս երեխաներն այն տարիքում են, որ նոր պետք է ծլարձակեն, և հայրենիքի գաղափարը միգուցե հենց այստեղ ենք սերմանում»,- նշել է արձակագրի դուստրը։
Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարանի կառուցման հիմքը դրվել է դեռևս 2001 թվականին՝ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ և նշած վայրում՝ արձակագրի ծննդավայրում, նրա սիրած լեռան լանջին։
Նմանատիպ նյութեր
1913 դիտում
09:12 25-10-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մուշեղ Գալշոյանի թանգարան- հուշահամալիրի բացմանը
1126 դիտում
12:59 23-02-2023
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թանգարան
Այս բաժնից
769 դիտում
17:40 19-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1018 դիտում
16:35 19-01-2025
Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար