Նկարիչը 66 հազար թղթե բաժակներով խճանկար է ստեղծել. ֆոտոշարք, տեսանյութ
Կանադացի նկարիչ Սերժ Բելուն 334 քմ տարածքի վրա խճանկար է ստեղծել` թղթե բաժակներից, որոնց մեջ տարբեր երանգների անձրևաջուր է լցրել:
Նա ցանկանում էր ստեղծած պատկերով հիշեցնել բոլոր մարդկանց, թե որտեղից են եկել, ուր են գնում և ինչպիսին է նրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Կերպարի ստեղծման վրա նկարիչը ծախսել է 62 ժամ, իսկ նրան օգնել են 100 կամավորներ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը: