211652_close_icon
views-count19112 դիտում article-date 18:56 07-11-2015

Ավտովթար Երևանում. «Mercedes»-ի վարորդին ու նրա կնոջը առաջինը օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 26-ամյա Արմենակ Աբգարյանը Աճառյան փողոցի 1/1 հասցեում իր վարած «Mercedes» մակնիշի 50 MF 101 համարանիշի ավտոմեքեայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Ֆլեշ» բենզալցակայնին պատկանող դիզվառելիք լիցաքավորող ապարատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդին և ուղևորուհուն՝ նրա կնոջը, առաջինը օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները: Նրանք կնոջը և ամուսնուն տեղափոխել են անվտանգ վայր, դեպքի վայր են մինչև ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկում անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, նա գտնվում է սթափ վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն նաև ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի անբարեկարգ վիճակը, ինչի պատճառով վարորդը հայտնվել է փոսերում և արդյունքում էլ տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր