211652_close_icon
views-count1301 դիտում article-date 15:57 07-11-2015

ՀՀ ՊՆ են այցելել Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենների գլխավորած պատվիրակությունները

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենների գլխավորած պատվիրակությունները նոյեմբերի 6-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Այցելության շրջանակներում պատվիրակությունները հանդիպել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում հայկական կողմը հանդես է եկել Հայաստանի անվտանգության միջավայրի վերաբերյալ բրիֆինգով, որից հետո հյուրերին ներկայացվել է տեղեկատվություն ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ իրականացվող համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Հայաստանի պաշտպանության նախաարրությունում հյուրընկալվելու համար` Վիշեգրադյան պատվիրակության ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ հանդիպումը լավ հնարավորություն էր ծանոթանալու Հայաստանի պաշտպանական գերատեսչության աշխատանքներին ինչպես Զինված ուժերում բարեփոխումների իրականացման, այնպես էլ արտերկրի գործընկերների հետ համագործակցության շրջանակներում: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր