Սեուլում կանգնեցվելու է «Gangnam Style»-ի հայտնի պարային շարժմանը նվիրված հուշարձան
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կկանգնեցվի հայտնի ռեփփեր Փսիի կատարմամբ «Gangnam Style» երգին պարային հայտնի շարժման թեմայով հուշարձան, տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
Մինչև տարեվերջ երկու՝ իրար խաչված վրձինների տեսքով հուշարձանը կհայտնվի Սեուլի գլխավոր առևտրի կենտրոններից մեկում: Հեղինակը ճարտարապետ Խվանգ Ման-Սեոկն է:
Սեուլի իշխանությունները հույս են հայտնել, որ հուշարձանը կդառնա Սեուլի նշանավոր տեսարժան վայրերից մեկը:
Երգի տեսահոլովակը, որը հանրությանն է ներկայացվել 2012 թվականին, մինչ օրս YouTube տեսահոսթինգի առաջատարն է՝ 10 մլն «like» և 2,4 մլրդ դիտում, ինչպես նաև համաշխարհային ռեկորդ սահմանած երգի տեսահոլովակը: