211652_close_icon

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

views-count1371 դիտում article-date 15:39 05-11-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրված համագործակցության ծրագրի ընթացքին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նմանատիպ նյութեր