211652_close_icon
views-count975 դիտում article-date 13:53 05-11-2015

«Զինանոց-2015» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Գրիգոր Հ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 41 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 118 փամփուշտ: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին` «Վարդենիս» ցուցանակի տակ, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 148 փամփուշտ, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների, և նռնակի 2 պայթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Արշակ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 Մ» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: *** Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Մարտին Մ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 69 փամփուշտ: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1939 թ. ծնված Թամարա Ե.-ն կամավոր հանձնել է խզակոթը և փողը կտրված, «ՏՕԶ-8» տիպի, 5,6 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան: *** Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Վանիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Սեդրակ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 57 փամփուշտ ու դատարկ փամփշտատուփ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 15 ու «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր