211652_close_icon
views-count1125 դիտում article-date 13:40 04-11-2015

Եվրասիա համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվեց

Եվրասիա միջազգային համալսարանն ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով: Նոյեմբերի 3-ին կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովը: Քննարկման ընթացքում Եվրասիա միջազգային համալսարանում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Տիգրան Մնացականյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները և բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին: Այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն: Ըստ հավատարմագրման կարգի` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը 6 ամիսը մեկ պարբերականությամբ պետք է փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի ՈԱԱԿ: Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 15 բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, տասին`4 տարի ժամկետով, երկուսին`պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, երկուսի հավատարմագրումն էլ մերժել էր:

Նմանատիպ նյութեր