Դուշանբեում բացվել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում բացվել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այն ընթանում է նեղ կազմով, որից հետո կառավարությունների ղեկավարներին կմիանան պատվիրակությունների մյուս անդամները և նիստը կշարունակվի ընդլայնված կազմով:
Քննարկվելու են գործընկերության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող 30-ից ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: