2121 դիտում
08:03 30-10-2015
Մանրամասներ Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի նիստից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը տեղեկություններ է հաղորդում Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի նիստից.
«Մեծամասնական ընտրակարգով ընտրված մանդատ ստացած պատգամավորների գերակշիռ մասը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով նախօրեին հավաքվել է ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակում: Օլիգարխ-պատգամավորներին, որոնց մի մասը ՀՀԿ-ն է ներկայացնում, իսկ մյուս մասը` ԲՀԿ, կամ էլ իբր թե անկախ են, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը հասկացրել է, որ «անկախ» ԲՀԿ-ականների հետագա ճակատագիրը կախված է այն բանից, թե նրանք ինչ արդյունքներ կապահովեն դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:
Պատգամավորներին հանձնարարվել է, որ յուրաքանչյուրն իր ընտրատարածքի մարզպետի (Երևանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի) հետ համաձայնեցնի, թե ինքը որ տեղամասերի արդյունքների համար է պատասխանատվություն կրում: Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ուղղակի ասել է, որ ինքն ըստ այդ «բաժանման» է պատգամավորներից հանրաքվեի արդյունքների հետ կապված հաշիվ պահանջելու»:
Նմանատիպ նյութեր
4530 դիտում
09:49 26-02-2020
205 մլն դրամից ավելի. մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից. «Ժողովուրդ»
956 դիտում
18:20 24-11-2015
«Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան
2676 դիտում
11:00 07-03-2020
Ցանցային «Այո». ստեղծեք «Այո»-ի ձեր թիմը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»