29-ամյա Լենդրուշը ներկայանալով եղբոր անվամբ` հորն ու եղբորը անմեղ տեղը մատնել է իրավապահներին
29-ամյա Լենդրուշ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զանգահարել է Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ներկայացել է իր եղբայր Արման Խաչատրյանի անվամբ և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը` հայտնել է, որ իբր եղբայրը ու հայրը իրեն ծեծի են ենթարկել` ակնհայտ սուտ կերպով նրանց մեղադրելով ոչ մեծ ծանրության ` ՀՀ քր. օր-ի 118 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` այդ կերպ կատարելով սուտ մատնություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: