211652_close_icon
views-count2560 դիտում article-date 18:23 27-10-2015

ՀՀ կենտրոնական բանկը և Բելգիայի ազգային բանկը խորացնում են գործակցությունը

ՀՀ կենտրոնական բանկի և Բելգիայի ազգային բանկի միջև գործակցության շրջանակում ՀՀ ԿԲ են այցելել Բելգիայի ազգային բանկի ֆինանսական վերահսկողության և միջազգային ու եվրոհամակարգի համակարգման վարչությունների աշխատակիցներ Մարկ Վերլեյը և Քսավիեր Հավիան: Հյուրերը հանդիպումներ են ունեցել ԿԲ ֆինանսական վերահսկողության, ֆինանսական համակարգի կարգավորման, ֆինանսական համակարգի կայունության և զարգացման և տնտեսական հետազոտությունների վարչությունների ներկայացուցիչների հետ: Կլոր սեղան-քննարկումների ընթացքում հյուրերին ներկայացվել է ՀՀ-ում բանկային վերահսկողությունը և կարգավորումը, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը: Հյուրերը ներկայացրել են ֆինանսական վերահսկողության և կարգավորման ոլորտում Բելգիայի և Եվրոհամակարգի երկրների փորձը: Հանդիպման ավարտին ՀՀ կենտրոնական բանկի և Բելգիայի ազգային բանկի միջև գործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր