1835 դիտում
17:31 27-10-2015
Սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել. ամենափոքրը 10 ամսական է
Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում: Բժշկական կենտրոնում տուժած երեխաներին (նրանցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է) ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է. երեքը դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:
Ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք էր արձանագրվել։ Նման դեպքերից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`
• երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
• չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր,
• սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
• թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:
Հիշեցնենք, որ սնկային թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն:
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
22:51 27-10-2015
Սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել
1234 դիտում
15:11 30-05-2017
Սնկային թունավորումով 13-ամյա, 11-ամյա և 4-ամյա երեխաներ են հոսպիտալացվել
1034 դիտում
18:39 26-07-2014
Վանաձորում թունավորումով քաղաքացի է հոսպիտալացվել
Այս բաժնից
790 դիտում
15:56 03-01-2025
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան
1198 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը