Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` "Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 17-ի թիվ 161-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին":
Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, "Մանկավարժական նախաձեռնություն" ՀԿ, "Մաստեր Սթայլ" ՍՊԸ: